Թուրքիայի դատախազությունը պահանջում է զրկել հայ պատգամավոր Փայլանին անձեռնմխելիությունից
Թուրքիայի դատախազությունը պահանջում է մեջլիսի հայազգի պատգամավոր, ԺԴԿ («Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության») անդամ Կարո Փայլանին զրկել պատգամավորի անձեռնմխելիությունից: Դատախազությունը նման պահանջագիր է ներկայացրել ընդհանուր առմամբ 121 պատգամավորի վերաբերյալ:
Թուրքիայի դատախազությունը մի շարք պատգամավորների նկատմամբ իրավական գործընթաց սկսելու նպատակով նրանց անձեռնմխելիությունը դադարեցնելու պահանջագրեր է ներկայացվել մեջլիսի ղեկավարությանը:
Կան պատգամավորներ, որոնց վերաբերյալ տարբեր գործեր հարուցելու նպատակով ներկայացվել են միանգամից մի քանի պահանջագրեր, հայտնում է Ermenihaber-ը թուրքական Demokrathaber.org լրատվական կայքի վրա հղումով: