ՀՀ-ում էլեկտրաէներգիայի արտադրությունը աճել է 5,4%-ով, սակայն գները նույնն են
Հայաստանում 2017 թվականի առաջին 10 ամսում 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 5,4%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հունվար-հոկտեմբեր ամիսներին արտադրվել է 6,313 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա՝ նախորդ տարվա 5,991-ի մլրդ-ի փոխարեն։
Նույն ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել է 640 հատ արևային վահանակ, որից միայն 300-ը՝ հոկտեմբեր ամսին:
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 33%-ը բաժին է ընկել Հայկական ատոմային էլեկտրակայանին, 35%-ը՝ ջերմաէլեկտրակայաններին, իսկ 32%-ը՝ հիդրոէլեկտրակայաններին։