ՀԱՊԿ համախմբվել է Սիրիայում իրավիճակի կարգավորման ուղիների շուրջ
Հավաքական անվտանգության մասին պայմանագրի (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերը պատրաստ են մասնակցել Սիրիայում և աշխարհի այլ տարածաշրջաններում իրավիճակի կարգավորմանը, հայտարարել է ՀԱՊԿ միավորված շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Պատասխանելով Սիրիայում իրավիճակի կարգավորմանը ՀԱՊԿ խաղաղապահների հնարավոր ներգրավման մասին հարցին, նա ասել է. «Ինչ որոշում կկայացնեն երկրների ղեկավարները, այն էլ կիրականացվի: Պետք է միայն ասեմ, որ մեր խաղաղապահ ուժերը պատրաստ են ցանկացած առաջադրանքի, աշխարհի ցանկացած կետում»
ՀԱՊԿ համապատասխան խաղաղապահ ներուժը ակնհայտորեն հաստատել են զորավարժությունները, որոնք անցկացվեցին այս տարի Ղազախստանի տարածքում: