ԵՄ–ի հետ անվիզա ռեժիմը խախտած Վրաստանի քաղաքացիների թիվը անցել է 10 հազարը
Նախնական տեղեկություններով մարտի 28-ից՝ Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման պահից ի վեր, այդ երկրի 10 հազար 330 քաղաքացի խախտել է Եվրոպայում գտնվելու անվիզա ռեժիմի կարգը: Այս մասին հայտնում է «Ինտերպրեսնյուզը»՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ–ն։
Այդ ընթացքում անվիզա ռեժիմից օգտվել է Վրաստանի 165 հազար 59 քաղաքացի։
Վրաստանի իշխանությունները խախտումների թիվը մեծ չեն համարում, սակայն պատրաստվում են ավելի ակտիվ ինֆորմացիոն արշավ սկսել անվիզա ռեժիմի կանոնների իրազեկման նպատակով, որ այն, օրինակ, Եվրոպայում աշխատելու իրավունք չի տալիս։