2017-ին ուսանողական նպաստների գծով խնայվել է 30 մլն դրամ. այն փոխանցվեց պահուստային ֆոնդ
2017 թվականի ընթացքում խնայվել են միջոցներ՝ միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում ծրագրից, մոտ 30 մլն դրամ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, կառավարության նիստում նշել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Նա առաջարկեց այդ գումարը տեղափոխել պահուստային ֆոնդ:
Կառավարությունը հաստատեց որոշման նախագիծը: