Հնդկաստանի բնակչի ոտքի մատը բժիշկները փոխպատվաստել են ձեռքի վրա
Քաբուլում՝ 2015թ-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով ձեռքի մատները կորցրած տղային ոտքի մատ են փոխպատվաստել: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով բրիտանական Express պարբերականին:
Ըստ պարբերականի՝ 22-ամյա Սոդաջանի վիրահատությունը տևել է 8 ժամ և արժեցել 2 հազար ֆունտստեռլինգ:
Երիտասարդը մինչ դժբախտ դեպքը Հնդկաստանի բարերից մեկում աշխատել է որպես բարմեն, իսկ պայթյունից հետո նա անգամ մեկ բաժակ ջուր չի կարողացել ինքնուրույն վերցնել:
«Տանը նստած, առանց աշխատանքի աստիճանաբար ընկնում էի դեպրեսիայի մեջ: Ես սկսել էի ատել ինձ, այդ դժբախտ պատահարի պատճառով: Բայց երբեք հույսս չէի կորցնում, մտածում էի, որ բժիշկները անպայման մի ելք կգտնեն: Ահա նրանք ինձ տվեցին նոր հույս՝ նոր կյանք սկսելու»,- պատմել է տղան: