4 միլիարդով ավելացել է պահուստային ֆոնդը, քանզի 2018թ. շատ միջոցառումներ կարող են հանգեցնել չնախատեսված ծախսերի. Վարդան Արամյան
Կառավարության այսօրվա նիստին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց Կառավարության 2018 թվականի պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխությունները և ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում ու լիագումար նիստում բյուջեի նախագծի քննարկման արդյունքներով ԱԺ մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից ՀՀ կառավարություն ներկայացված առաջարկությունների ու եզրակացությունների ամփոփաթերթը:
Նա տեղեկաղցրեց, որ 4 միլիարդով ավելացել է պահուստային ֆոնդը, քանի որ 2018թ. կան բավական շատ միջոցառումներ, որոնք կարող են հանգեցնել չնախատեսված ծախսերի:
Նախարարը տեղեկացրեց, որ պատգամավորների կողմից ներկայացվել է 100-ից ավելի առաջարկ:
«Սակայն կան բավական առաջարկներ, որ անհաս են: Դժվարանում ենք որևէ ֆինանսավորում նախատեսել, եղել է, որ առաջարկել են այս կամ այն ոլորտի ֆինանսը բարձրացնել, դրանց գերակշիռ մասը առողջապահության ոլորտին է վերաբերել: Իհարկե, ակտուալ են առաջարկները, բայց պիտի դուրս գանք մեր հնարավորություններից, հաշվի առնենք մեր սահմանափակումները»,- ասաց նա և 2 օր ժամանակ խնդրեց, որպեսզի խմբագրումներն ավարտվեն ու ուղարկվեն Ազգային ժողով: