Քադիրովը Բաղդադի գաղութում ռուս կանանց և 70 երեխայի է հայտնաբերել
Բաղդադի կանանց գաղութում Ռուսաստանից 25 կին և 79 երեխա կա: Այս մասին «Instagram»-ում գրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը՝ նշելով, որ ռուսներն այնտեղ են ուղարկվել Մոսուլի ճամբարից: Այս մասին գրում է Life.ru-ն:
Քադիրովի խոսքով՝ Իրաքում և Սիրիայում ռուսներին որոնելու աշխատանքով զբաղվում է աշխատանքային խումբը՝ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում իր ներկայացուցիչ Զիադ Սաբսաբիի գլխավորությամբ:
«Այսօր նա հայտնել է, որ պարզվել է կանանց և երեխաների գտնվելու վայրը: Արդեն հայտնի են նրանց անունները»,- գրել է Քադիրովը: Նրանցից միայն մեկն է ընտանիք: Մնացածները տարբեր շրջաններից են: