ԵԱՏՄ-ին անդամակցությունը սառեցնելու առաջարկն արհեստական օրակարգ է. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ նիստից հետո այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության առաջարկը՝ նշելով, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը սառեցնելու առաջարկը արհեստական օրակարգ է։
«Հայաստանում բազմակուսակցական համակարգը ևբազմակարծությունը պաշտպանված են օրենքով, և պետք չէ զարմանալ, որ շատ քաղաքական ուժերի տեսակետները չեն համընկնում իշխող ուժի տեսակետների հետ»,- նշել է նա՝ հավելելով. «Հայաստանի անդամակցության սառեցումը ԵԱՏՄ-ին, այդ օրակարգը արհեստական է։
Եղան լսումներ, «Ելք»-ի գործընկերները ներկայացրին իրենց կարծիքը, մենք մերը, բայց մի բան հստակ է։ Հայաստանը պետք է շարունակի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, որովհետեւ դա բխում է մեր շահերից»։