Բակո Սահակյանը և Հովհաննես Սահակյանը հանդիպել են
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, քննարկվել են Արցախում սոցիալական ապահովության ոլորտում տարբեր ծրագրերի իրականացմանը և այս ուղղությամբ հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ԱՀ և ՀՀ համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությունը գտնվում է պատշաճ մակարդակի վրա՝ հույս հայտնելով, որ սերտ համագործակցությունը կրելու է մշտական բնույթ: