Սերժ Թանկյանը կոչ է արել աջակցել Արցախի Հարար գյուղի ականազերծման աշխատանքներին (տեսանյութ)
Սերժ Թանկյանը սոցցանցերում կոչ է արել աջակցել Արցախի՝ հակամարտությունից տուժած տարածքների ականազերծման աշխատանքներին և նվիրատվիրություն անել այդ առաքելությունն իրականացնող The HALO Trust բրիտանա-ամերիկյան բարեգործական հիմնադրամին:
«Նրանց առաքելությունն է օգնել՝ անվտանգ դարձնել այդ տարածքները բնակիչների համար, որոնք կկարողանան տեղաշարժվել առանց զոհվելու կամ վիրավորվելու վախը սրտում: Նվիրաբերություն կատարելով այս կազմակերպությանը՝ դուք կարող եք օգնել ստեղծելու ապահով գոտիներ Հարար գյուղի բնակիչների համար», - գրել է աշխարհահռչակ երաժիշտը։
Նա նշել է, որ յուրաքանչյուր նվիրաբերած գումար կկրկնապատկվի հիմնադրամի անանուն դոնորի կողմից: