32-ամյա տղամարդը կամավոր հանձնել է «Տրոտիլ» և մարտական հակահետևակային բեկորային արկ
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 27-ին, ժամը 17.45-ին, Արաբկիրի բաժին է ներկայացել 32-ամյա Նորայր Լ.-ն և կամավոր հանձնել ալյումինե տարայի մեջ մոտ 15 կգ աղացած «Տրոտիլ» տիպի պայթուցիչ, «MOH-50» տիպի մարտական հակահետեւակային բեկորային արկ:
Նա հայտնել է, որ այն հայտնաբերել է իրենց տան 2-րդ հարկում, և որը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ հորը: