Յուրա Մովսիսյանը կարող է կարիերան շարունակել Ղազախստանում
Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է կարիերան շարունակել Ղազախստանի առաջնությունում:
Sports.kz-ի համաձայն՝ ղազախական ակումբներից մեկը ցանկանում է 30-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հայաստանի հավաքականի նախկին հարձակվողը 2016-ին Մոսկվայի «Սպարտակից» է տեղափոխվել «Ռեալ Սոլթ Լեյք», որի կազմում MLS-ի այս մրցաշրջանում անցկացրել է 28 խաղ և խփել է 7 գոլ: Հուլիսից Մովսիսյանը միայն մեկ անգամ է հայտնվել մեկնարկային կազմում:
2010-2015-ը Յուրա Մովսիսյանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 35 հանդիպում և դարձել 10 գոլի հեղինակ: Վերջին շրջանում նա հավաքական չի հրավիրվում ՀՖՖ նախագահի որոշմամբ: