Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսը Երևանում
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը համատեղ ասուլիս են հրավիրել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ նոյեմբերի 28-ին, Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մոհամմադ Ջավադ Զարիֆը կհանդիպի նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:
Հայաստանի և Իրանի արտգործնախարարները կմասնակցեն հայ-իրանական բիզնես ֆորումի բացման արարողությանը: