Հայաստան է այցելել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը
Հայաստան է այցելել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որին ուղեկցում է իրանցի գործարարներից և ներդրողներից բաղկացած պատվիրակությունը: Զարիֆը Երևանում հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահի, վարչապետի և արտգործնախարարի հետ: Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը ելույթ կունենա Իրան-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված տնտեսական համաժողովում:
Արմեն Իսրայելյան.ֆեյսբուք: