«Apple»-ի 4.2 միլիարդ դոլարանոց նոր ներդրումը
«Apple»-ը մոտակա 5 տարում 4.2 միլիարդ դոլար կծախսի «Apple Music»-ի զարգացման և սեփական վիդեոկոնտենտ արտադրելու համար: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Loup Ventures» գործակալությանը:
Ամերիկյան ընկերությունը գնալով ավելի մեծ միջոցներ կծախսի օրիգինալ կոնտենտի զարգացման համար: Օրինակ, մոտակա 2-3 տարվա ընթացքում ռեբրենդինգի կենթարկվի «Apple Music»-ի երաժշտական ծառայությունը, որպեսզի դրա միջոցով հնարավոր լինի ֆիլմեր, սերիալներ և շոուներ դիտել:
«Նույն ամսական 10 դոլարով օգտատերը մուտք կունենա դեպի վիդեոկոնտենտ»,- նշվում է հաղորդագրության մեջ: