Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ չմեկնեց Ուոթֆորդ
Հենրիխ Մխիթարյանը, Մարուան Ֆելաինին և Լյուկ Շոուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ չեն մեկնել Ուոթֆորդ: Այս մասին հաղորդել է manchestereveningnews-ը: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը Անգլիայի առաջնության 14-րդ տուրի խաղում կմրցի «Ուոթֆորդի» հետ:
Հիշեցնենք, որ նախորդ տուրում Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել «Բրայթոնի» (1:0) դեմ հանդիպման 71-րդ րոպեին:
«Ուոթֆորդ» - «Մանչեսթեր Յունայթեդը» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 28-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին: