Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը
Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Բրայթոնի» դեմ Անգլիայի առաջնության 13-րդ տուրի խաղում:
Մխիթարյանը դարպասին հարված չի կատարել: Նրա 9 փոխանցումից թիմակիցներին հասել է 88.9 տոկոսը: 28-ամյա ֆուտբոլիստը կատարել է 1 առանցքային փոխանցում: Մխիթարյանը կանոնները չի խախտել, նրա դեմ եւս խախտում չի եղել:
Մխիթարյանը ստացել է 6.11 գնահատականը, իսկ լավագույնը «Մանչեսթեր Յունայթեդում» եղել է ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան՝ 7.64: