Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստի առաջարկել են պարապել լողավազանում (տեսանյութ)
«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Ֆերնանդինյոն անկում է բեմադրել Անգլիայի առաջնության 13-րդ տուրի «Հադդերսֆիլդ Թաուն» թիմի հետ խաղում:
Խաղի 63-րդ րոպեին բրազիլացին «սուզվեկ» է այն բանից հետո, երբ հակառակորդը նրա առաջ է տարել ոտքը: Կիսապաշտպանը դեղին քարտ է ստացել:
Համացանցում Ֆերնանդինյոի վարքը ծիծաղի առարկա է դարձել, շատերը նրան առաջարկել են լողավազանում պարապել:
Նշենք, որ այնուամենայնիվ «Սիթին» հաղթեց 2:1 հաշվով: