Վթար Արարատի մարզում. կա զոհ
Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 28-ամյա Հովհաննես Համբարձումյանն այսօր՝ ժամը 19:30-ի սահմաններում Նորաշեն-Վերին Արտաշատ ավտոճանապարհի Բերդիկ գյուղի վարչական տարածքում իր վարած «Opel Vectra» մակնիշի 35 GՍ 914 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com կայքը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Հ. Հովհաննիսյանը աշխատում է ոստիկանության Մասիսի բաժնի ՊՊԾ ջոկատում:
Մանրամասներն՝ այստեղ։