Արցախցի Միշան՝ «Մանկական Եվրատեսիլ»-ում (տեսանյութ)
Վրաստանը հյուրընկալում է «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթը, որտեղ մեր երկիրը ներկայացնում է 9-ամյա Միշա (Միքայել) Գրիգորյանը Արցախից:
Վրաստանը ամենաշատ հաղթանակ տոնած երկիրն է Մանկական Եվրատեսիլում` 3 անգամ։ Մարտի 16-ին 2017թ. հաստատվեց որ մրցույթը տեղի կունենա Թբիլիսիի Սպորտային պալատում, Նոյեմբերի 26-ին։
Նա առաջին անգամ բեմ է բարձրացել 4 տարեկան հասակում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, ելույթ ունեցել տարբեր համերգների ու միջոցառումների ժամանակ Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Բրյուսելում:
Հատկանշական է, որ Միշան կատարել է System Of A Down խմբի “Lonely Day” երգի քավր տարբերակը, որը հավանության է արժանացել խմբի անդամ Սերժ Թանկյանի կողմից և տարածում գտել վերջինիս սոցիալական էջերում:
2015 թվականին ներկայացվել է Միշայի առաջին տեսահոլովակը՝ «Փոքրիկ ղարաբաղցի»-ն, որն անմիջապես սիրվել է հանդիսատեսի կողմից: Միշան տվյալ երգի միջոցով եւ ընդհանուր առմամբ ցանկանում է աշխարհին պատմել Արցախի և խաղաղության մասին: 2016 թվականին Միշան մասնակցել է «Մանկական Նոր ալիք» երգի միջազգային մրցույթին և ներկայացրել Հայաստանը:
Այս տարվա Եվրատեսիլին Միշան 4-րդն է ներկայացել Վրաստանում և կատարել է «Boomerang» երգը:
Մրցույթը ուղիղ եթերով ցուցարդվում է Հանրային Առաջին հեռուստաալիքով՝ այսօր 19.00-ից: