Արոնյանը հաղթեց, սակայն առաջին տեղը գրավեց Յակովենկոն. ի՞նչ պատահեց իրականում
ՖԻԴԵ-ի՝ Պալմա դե Մալյորկայում տեղ ունեցող «Գրան պրի» խաղարկության եզրափակիչ փուլում Լևոն Արոնյանն ու Պավել Յակովենկոն 9 միավորից վաստակեցին 5,5-ական միավոր, և հայտարարվեցին մրցաշարի հաղթողներ: Սակայն մրցաշարի կազմակերպիչները նրանց միջև թայ-բրեյք անցկացրեցին, որի ժամանակ ուժեղ դուրս եկավ ռուս գրոսմայստերը:
Այդպիսով, մրցաշարային վերջնական աղյուսակում, հավասար միավորներ ունենալով, առաջատարն է Պավել Յակովենկոն:
Նշենք, որ երկու հաղթողներն էլ հավասար հոնորար կստանան` 17 500 եվրո: