Ռոնալդուն գաղտնի բանակցություններ է վարում ՊՍԺ-ի հետ
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երջանիկ չէ և դիտարկում է ակումբը փոխելու տարբերակը: Այս մասին գրում է Daily Star-ը:
«Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը կոնֆլիկտի մեջ է «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ: Նա կարծում է, որ իրեն չեն գնահատում ըստ արժանվույն:
Ռոնալդուն գաղտնի կերպով հանդիպել է ֆրանսիական ՊՍԺ-ի ներկայացուցիչների հետ: Փարիզցիները պատրաստ են ընդունել պորտուգալացու ցանկացած պահանջները: