«Մանչեսթեր Յունայթեդը» հաշվով հաղթեց «Բրայթոնին». Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)
Անգլիայի առաջնության 13-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցեց «Բրայթոնի» հետ:
Հանդիպումն անցավ «կարմիր սատանաների» առավելությամբ, որոնք էլ հաղթանակ տոնեցին 1:0 հաշվով: Միակ գնդակը 66-րդ րոպեին խփեց մանկունիանցիների կիսապաշտպան Էշլի Յանգը:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ 71-րդ րոպեին՝ փոխարինելով Մարսիալին: