Երևանի Նոր Նորքի վարչական շրջանում ծառերի սպանդի փաստով հարուցվել է քրեական գործ. Ճիվաղը բնությանը պատճառել է 700 հազար դրամի վնաս
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Արայիկ Տոնոյանի որոշմամբ ՀՀ քր. օր.-ի 296 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի /ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը խոշոր վնաս պատճառելով/ հատկանիշներով քրգործ է հարուցվել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը` նշված քրգործը հետաքննչական բաժանմունքից փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժին:
Որպես կասկածյալ ծառերի սպանդի հեղինակ, 25-ամյա Հրայր Մարգարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Վնասը կազմում է 600 հազարից 700 հազար դրամ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 7-ին, Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչանի գլխավորությամբ տաք հետքերով հայտնաբերել էին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թոթովենցի փողոցի 11 շենքի բակում ծառերի սպանդ իրականացնողին։
Նա Կոտայքի մարզի Ջրվեժի 12-րդ փ., 2-րդ փակ., տ.1, բնակիչ՝ 25-ամյա Հրայր Սարգսի Մարգարյանն է։ Վերջինս բերման էր ենթարկվել Ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի կողմից նյութեր էին նախապատրաստվում։