ՀՀԿ-ական պատգամավորն աղմկոտ պատմության կենտրոնում է հայտնվել
Բավական մեծ աղմուկ է բարձրացել` կապված պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանի հետ: Պարզվում է` Հովհաննիսյանը ոչ միայն ԱԺ ՀՀԿ պատգամավորներից է, այլև, ինչը երևի թե խիստ սահմանաակ թվով մարդկանց է հայտնի, Հայաստանի ավագանիների ասոցիացիայի նախագահը: Այո, կա նման մի կառույց, որը, սակայն, բավական տևական ժամանակ է` փաստացի անգործության է մատնված, ու շատերին նույնիսկ հայտնի էլ չէ, թե այս ասոցիացիայի բուն գործառույթն ինչումն է կայանում:
Lurer.com-ին հայտնի է դարձել, սակայն, որ այս խորհդավորությունն ու անհայտությունը չի խանգարել, որպեսզի մայրաքաղաքի բյուջեից բավական կլորիկ գումարներ փոխանցվեն համապատասխան ասոցիացիային. խնդրի շուրջ նույնիսկ ՀՀ դատախազությունն է ուսումնասիրություններ սկսել: Խոսքը, մասնավորապես, 11 մլն դրամի մասին է: Ու հիմա փաստորեն մոտ 20000 եվրո կազմող գումարը փաստացի փոշիացվելու է Արայիկ Հովհաննիսյանի նախագահությամբ պարապուրդի մատնված ինչ-որ անհասկանալի ասոցիացիային լավություն անելու պատճառով, ինչը ոչ մի կերպ չի կարող տեղավորվել «երկրում փող չկա» կոնցեպցիայի համատեքստում:
Մանրամասները՝ այստեղ.