Բռնցքամարտիկը մահացել է իր կարիերայի առաջին նոկաուտից հետո
24-ամյա սալվադորցի բռնցքամարտիկ Ֆրանսիսկո Ռուիսը մահացել է նոկաուտով պարտություն կրելուց հետո: Նա մրցում էր Ռիկարդո Քորտեսի հետ: Այս մասին գրում է Lernta.ru-ն՝ հղում տալով «BoxingScene»-ին:
Մարտը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին: 8-րդ ռաունդում Քորտեսը նոկաուտի է ենթարկել Ռուիսին‚ ով ընկել է և գլուխն ուժեղ հարվածել գետնին: Նրան տեղափոխել են տեղի հոսպիտալ: Մի քանի օր հետո բժիշկներն արձանագրել են գլխուղեղի մահը‚ և մարզիկի ընտանիքը որոշել է նրան անջատել արհեստական սարքից‚ որն ապահովում էր նրա կյանքը:
«WBA»-ն իր վրա կվերցնի հուղարկավորության կազմակերպումը և ֆինանսական օգնություն կցուցաբերի մարզիկի ընտանիքին: