Եգիպտոսցիներն ահաբեկչության վրեժը լուծելու միջոց են գտել
Եգիպտական ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Սինայի թերակղզում ջիհադիստների դիրքերին: Սպանվել են «Իսլամական պետության» 30 կողմնակիցներ: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով իսրայելական «Haaretz»-ին:
«Sky News Arabia»-ի տեղեկություններով՝ հարվածներ հասցվել են այդ թվում և անօդաչու թռչող սարքով:
Այսպիսով իշխանությունները պատասխանել են Արիշ քաղաքի մզկիթում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությանը: Եգիպտոսի նախագահը հայտնել էր‚ որ տասնյակ մարդկանց սպանություններն անպատասխան չեն մնա:
Հյուսիսային Սինայ նահանգում ահաբեկչության հետևանքով‚ ըստ վերջին տվյալների‚ մահացել է 235 մարդ: