Համացանցում հրապարակվել է «Lamborghini»-ի նոր մոդելը ցուցադրող տեսանյութը
Համացանցում հրապարակվել է «Lamborghini»-ի նոր քրոսովերը ցուցադրող տեսանյութ: Անոնսային հոլովակում ավտոմեքենան ցուցադրում է ընթացքի ոչ ճանապարհային ռեժիմները: Այս մասին գրում է «РЕН ТВ»-ն:
Չնայած նրան‚ որ «Urus»-ն ամբողջովին նախշազարդված է‚ այն բավականին հզոր հնարավորություններ ունի:
Քրոսովերի վրա 650 ձիաուժ հզորությամբ շարժիչ է տեղադրված‚ իսկ մինչև 100 կիլոմետր/ժամ արագությանը նա հասնում է ընդամենը 3.7 վայրկյանում:
Հիշեցնենք‚ որ «Lamborghini Urus»-ի պաշտոնական ներկայացմանը մնացել է ընդամենը մի քանի շաբաթ: