ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում Արցախի հանրապետության վերաբերյալ մասն ընդհանրացված է. Դավիթ Բաբայան. Tert.am
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում Արցախի հանրապետության վերաբերյալ մասն ընդհանրացված է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Ընդհանրացված մոտեցում է, սակայն ամենակարևորն այն է, որ, նախ և առաջ հիմնական շեշտը դրվում է խաղաղության և կայունության պահպանման վրա: Ընդհանուր մոտեցում է, այստեղ չկա որևէ պարտադրանք, որևէ ուղղություն, թե ինչպես է դիտարկվում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորումը և Արցախի ապագան, հետևաբար, ընդհանրացված փաստաթուղթ է»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Արցախի հանրապետության նախագահի խոսնակը կարևոր է համարում, որ խաղաղ կարգավորում է ակնկալվում, իսկ դա նշանակում է, որ կարգավորման համատեքստում ուժային ցանկացած տարբերակ անթույլատրելի է:
Դիտարկմանը, թե ընդունված է, որ նման փաստաթղթերում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ միշտ ընդհանրական մոտեցում ցուցաբերվի, Բաբայանն ասաց, որ դա պայմանավորված է նրանով, որ կարգավորման գործընթացը դեռ ընթացքում է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Մանրամասներն` այստեղ.