Հրդեհ` Բարթումի հյուրանոցներից մեկում. Կա 11 զոհ (տեսանյութ)
Բաթումի «Լեո Գրանդ» հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացել է 11 մարդ, կա 21 վիրավոր: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն հղում տալով` Վրաստանի ՆԳՆ-ին:
Հրդեհը բռնկվել է հյուրանոցի 4-րդ հարկում՝ ուրբաթ, տեղի ժամանակով ժամը 20:00-ին: Այդ պահին այնտեղ են գտնվել «Միսս Վրաստան» մրցույթի մասնակից գեղեցկուհիները, որոնց բոլորին ժամանակին տարհանել են, նրանցից ոչ մեկը չի տուժել:
Տեղի իրավապահ մարմիններում «Sputnik Վրաստան» գործակալության աղբյուրի խոսքով՝ հրդեհից տուժել են Իսրայելի և Թուրքիայի քաղաքացիներ: Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ հրդեհի զոհ է դարձել Վրաստանի 10 քաղաքացի և Իրանի 1 քաղաքացի:
Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Գախարիան հայտարարել է, որ հարուցվել է քրեական գործ՝ «հակահրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար, որը դարձել է 2 և ավելի մարդու մահվան պատճառ»: Այդ հոդվածով նախատեսվում է 5-8 տարվա ազատազրկում: Նա խոստացել է մեղավորներին պատժել օրենքի ողջ խստությամբ: