Իսակովի պողոտայում մեքենան բախվել է բաժանարար պատին
Նոյեմբերի 24-ին, ժամը 22:20-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ոստիկանության զորքերի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել պատին եւ շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan Teana» մակնիշի 35 AP 623 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել բաժանարար պատին եւ շրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներ՝ 1999 թ. ծնված Ա. Ա.-ը եւ 1998 թ. ծնված Վ. Ս.-ը հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: