Երևանում 2 դիմակավորված անձինք կողոպտել են փոստատար կնոջը. հափշտակել են կես միլիոն դրամ
Երեւանում, նոյեմբերի 23-ին, կողոպուտի դեպք է տեղի ունեցել. ժամը 12:00-ի սահմաններում Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 2/2 հասցեի մոտ 2 հոգի դիմակավորված հարձակվել են 58-ամյա Զոյա Ա.-ի վրա եւ քաշել- պոկելու միջոցով բացահայտ հափշտակել են պայուսակը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, նրանք դեպքի վայրից դիմել են փախուստի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տուժածը աշխատում է «Հայփոստ-53» ՓԲԸ-ում՝ որպես փոստատար, հափշտակված պայուսակում էլ եղել է մոտ 510 հազար դրամ: