Ռուբեն Հայրապետյանը Վանաձորում նոր քաղաքային մարզադաշտ կկառուցի (լուսանկարներ)
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այցելել էր Վանաձոր՝ քաղաքային մարզադաշտի նախագծերի հստակեցման և հողային աշխատանքների մեկնարկման հանձնարարականներ տալու համար»: Ինչպես արդեն հայտնի է դարձել` մարզադաշտի կառուցումը կսկսվի 2018 թվականի գարնանը: