Եգիպտոսի մզկիթներից մեկում պայթյուն է որոտացել. կա 54 զոհ
Առնվազն 54 մարդ մահացել է, 75-ը՝ վիրավորվել Եգիպտոսի հյուսիսային Սինայ նահանգի մզկիթում տեղի ունեցած պայթյունի և հրաձգության հետևանքով, հաղորդում է BBC-ին:
Ականատեսների խոսքով՝ Բիր ալ-Աբեդ քաղաքում ավանդական ուրբաթօրյա աղոթքի ժամանակ է պայթյունն իրականացվել: Նշվում է, որ 4 տղամարդ է կրակ բացել ուխտավորների վրա: