Արոնյանը գրոսմայստերական ոչ-ոքի արեց
Լևոն Արոնյանը Պալմա դե Մալյորկայում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» խաղարկության 8-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Եվգենի Տոմաշևսկու հետ: Մնացած ութ հանդիպումները շարունակվում են:
Մեր շախմատիստը վաստակեց 5 միավոր և պահպանեց առաջին տեղը: Վաղը կկայանան վերջին՝ 9-րդ տուրի պարտիաները: