Ավազակային հարձակում Երևանում. փողոցում էլեկտրահարել են 84-ամյա տուժածին, մտցրել տուն, ծեծի ենթարկել ու գումար հափշտակել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք –Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավազակային հարձակման հատկանիշներով նախաքննություն է սկսվել:
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Կենտրոն վարչական շրջանի Այգեստան 7-րդ փողոցի տներից մեկի բնակչի՝ 84-ամյա Յուրա Կ.-ի վրա են հարձակվել իրեն անծանոթ 2 ճիվաղ և տան մուտքի մոտ տուժողի կյանքի առողջության համար բռնություն գործադրելով՝ էլեկտրահարող սարքով պարանոցի շրջանում էլեկտրահարել են ու մտցրել տուն, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին և պահանջել գումար:
Ստահակները իրենց սև գործը անելուց հետո հափշտակել են տուժածի դրամանապանակը և դիմել փախուստի: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի, Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Տեղում աշխատել է նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները, Ոստիկանության փորձաքրեագետն ու շնավարժը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են ահրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գորոծողություններ՝ ստահակների անձը պարզելու, նրանց և տուժածի գողացված գումարը հայտնաբերելու ուղղությամբ: