Վագրը կերել է իրեն փողով կերակրող տղամարդու մատները (տեսանյութ)
Չինաստանի քաղաքներից մեկում շրջիկ կրկեսի վագրը կերել է տղամարդու ձեռքի մատները‚ ով փորձել է կերակրել վագրին փողով: Այս մասին գրում է Vesti.ru-ն` հղում տալով South China Morning Post-ին:
Զոհը եղել է 65-ամյա տղամարդ՝ Բայ ազգանունով: Դեպքը նկարել է ականատեսներից մեկը: Պարզվում է‚ որ Բայը եղել է ալկոհոլի ազդեցության տակ:
Տղամարդը, մոտենալով առյուծի և վագրի վանդակներին‚ երկուսին էլ փորձել է կերակրել փողով‚ առյուծը սկսել է ուտել փողը‚ բայց վագրը իր հերթին ճանկել է տղամարդու ձեռքը: Նրա ձայնից դեպքի վայր են գնացել կրկեսի աշխատողները: Ականատեսները փորձել են երկաթյա ձողով օգնել տղամարդուն:
Գիտակցությունը կորցրած տղամարդը անմիջապես հոսպիտալացվել է: Դեպքի հետևանքով նա կորցրել է աջ ձեռքի միջնեմատը և մատնեմատը՝ կիսով չափ: