«Apple»-ը կարտադրի ծալովի դիսփլեյ` սմարթֆոնների համար
ԱՄՆ պատենտների և առևտրային նշանների բյուրոն հրապարակել է «Apple»-ի հերթական նորույթը: «iPhone» արտադրող ընկերությունը ցանկանում է պաշտպանել իր պատենտը ծալովի դիսփլեյների ոլորտում: Այս մասին գրում է Hitech.vesti.ru-ն:
«Ապագայի սմարթֆոնների» համար այսպիսի էկրանների վրա է աշխատում նաև «Apple»-ի գլխավոր մրցակիցը` «Samsung»-ը:
«Էլեկտրական սարքավորումը կարող է ունենալ ճկուն մաս, որը նրան թույլ կտա ծալվել: Սարքավորումը կարող է օժտվել ճկուն դիսփլեյով»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ըստ էության «Apple»-ը բնութագրում է մի էլեկտրոնային սարքավորում, որը կարող է ծալվել ինչպես գիրքը: