Սայաթ-Նովա պողոտայում ընկած քաղաքացին ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ժամը 05:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում մի քաղաքացի օգնություն է կանչում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ճանապարհի երթևեկելի հատվածում անօգնական վիճակում ընկած է եղել Ա. Հ.-ն (մոտ 60 տ):
Փրկարարները Ա. Հ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Տեղում են գտնվել շտապօգնության և ոստիկանության աշխատակիցներ: