Երևանում բախվել են 36-ամյա վարորդի Cadillac-ն ու 39-ամյա վարորդի տաքսի Opel-ը
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Թումանյան-Սպենդիարյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 36-ամյա Ալեքսան Խաչատրյանի վարած Cadillac մակնիշի 35 NP 295 համարանիշի և 39-ամյա Ալեքսանդր Մկրտչյանի վարած Opel մակնիշի 35 CՍ 610 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Դավիթ Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: