Բերման են ենթակվել գողություն կատարած եղբայրները (տեսանյութ)
Օրերս ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Սարի թաղի բնակիչ Արմեն Բաղրամյանը իր անչափահաս եղբոր հետ գողություններ է կատարում։
Ըստ նախնական տվյալների՝ գողության հաջորդ թիրախը Տիգրան Պետրոսյան փողոցում գործող հացաբուլկեղենի խանութն էր։ Նոյեմբերի 10-ին ստացված տեղեկությունների մշակման եւ իրացման արդյունքում ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները նշված խանութի մոտից գողություն կատարելու պահին բռնեցին կասկածյալներին։ Փորձել էին երկաթյա ձողով բացել խանութի դուռը, բայց իրավապահները կանխել էին։
Արմեն Բաղրամյանի ձեռքի պայուսակում հայտնաբերվել է 22 սմ երկարությամբ «թիթեռնիկ» տեսակի դանակ։
Բաղրամյան եղբայրները ստորագրությամբ բաց են թողնվել։ Քննությունը շարունակվում է։