Երևանում դասական ճապոնական թմբուկի և ֆլեյտայի համերգ տեղի կունենա
Երևանում կընթանա դասական ճապոնական թմբուկի եւ ֆլեյտայի համերգ։
NEWS.am-ին Ճապոնիայի դեսպանատնից հայտնեցին, որ «Համերգ Իչիտարո․ Աշխարհի ձայնը» կկայանա նոյեմբերի 29-ին Հ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, իսկ նոյեմբերի 30-ին՝ Վանաձորում՝ Հ․ Աբելյանի անվան դամատիկական թատրոնում։
Համերգը նվիրված է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։ Դրա կազմակերպիչներն են Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունն ու Մշակույթի նախարարությունը։