Վթար Գյումրի քաղաքում. կան վիրավորներ
Երեկ՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Տերյան և Հաղթանակի փողոցների խաչմերուկում բախվել են Հոռոմ գյուղի բնակիչ՝ 30-ամյա Վալեր Մովսիսյանի վարած Վազ 2106 մակնիշի 18 ՕՍ 548 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Տիգրան Բեբուրյանի վարած Mercedes մակնիշի 91 ՍP 100 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «06»-ի ուղևորներ՝ վարորդի համագյուղացիներ, 6-ամյա Հակոբ Մովսիսյանը և 3-ամյա Նարեկ Մովսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Փիլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Մանրամասներն՝ այստեղ: