Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 18.4%-ով
Արցախում 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը 18.4 տոկոս աճ է արձանագրվել:
Այս մասին տեղեկացնում է Արցախի ազգային վիճակագրական ծառայությունը:
Նշենք, որ կիսամյակային կտրվածքով տնտեսական աճի ցուցանիշը 14.9 տոկոս էր, իսկ հունվար-օգոստոսի ամիսներին՝ 17.2 տոկոս: