Սամվել Ալեքսանյանի մերձավորների մտերիմները մեծ թափով շինարարութուն են սկսել (լուսանկար)
Երևանի փոխքաղաքապետ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մտերիմ, ՀՀԿ-ական Դավիթ Օհանյանի բարեկամները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ակտիվ շինարարություն են սկսել:
Նշենք, որ այդ վարչական շրջանի նախկին ղեկավարը հենց Դավիթ Օհանյանն է, իսկ այժմ Սամվել Ալեքսանյանի երիտասարդ ազգականը՝ Արտակ Ալեքսանյանն է ղեկավարում թաղամասը:
Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ միառժամանակ կառուցվող թվով երեք շինությունները գտնվում են վարչական շրջանի տարբեր մասերում: