«Գազպրոմը» վերսկսել է գազի մատակարարումը Ադրբեջան
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը և ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերությունն Ադրբեջան գազի մատակարարումը վերսկսելու վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել. հաղորդում է TASS-ը:
Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 21-ին: Ըստ պայմանագրի՝ գազի մատակարարման վերսկսումը նախատեսված էր 2017-ի նոյեմբերի 22-ին:
Պայմանագրի շրջանակում Ադրբեջան կմատակարարվի 1,6 մլրդ խմ ռուսական գազ: