Խոշոր ավտովթար Փարաքարում. վարորդը BMW-ով մխրճվել է բեռնատարի մեջ
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում BMW մակնիշի 35 CՍ 110 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի Փարաքար գյուղի վարչական տարածքում բախվել է բեռնատար ավտոմեքենայի հետնամասին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով BMW-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նրան առաջինը օգնության են հասել վթարված բեռնատարի վարորդը, Ոստիկանության Զորքերի 10 33 զորամասի ծառայողներն ու վթարի հարևանությամբ գտնվող անասնաբուժական դեղատան աշխատակիցները:
Ոստիկանությունը պարզում BMW- ի վիրավոր վարորդի և վթարված բեռնատարի վարորդի ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով մեծ արագությամբ դեպի Երևան ընթանալիս՝ բախվել է բեռնատարին:
Մանրամասները՝ այստեղ.