Ուսանողներին առաջարկվել է հավաքել բոլոր առաջարկությունները և ներկայացնել կառավարություն
Ազգային ժողովում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ կլոր սեղան քննարկման արդյունքներն ամփոփելով՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձանագրեց, որ կան հարցեր, որոնք լուրջ քննարկման կարիք ունեն:
Նա նշեց, որ ուսանողներին առաջարկում են հավաքել իրենց բոլոր առաջարկությունները, փաստաթղթավորել ու դրանք ներկայացնել կառավարություն, մասնավարեպես, Կրթության և գիության և Պաշտպանության նախարարություններ:
«Առաջարկում ենք նաև ՊՆ, ԿԳՆ նախաձեռնության մասնակցությամբ կազմել աշխատանքային խումբ, որը սկզբունք առ սկզբունք, դետալ առ դետալ կքննարկի առաջարկությունները՝ կառավարության որոշումներով և ենթաօրենսդրական ակտերով այս հարցերին լուծում տալու և կոնսենսուսի հասնելու համար: Ամենակարևոր քայլը, ես կարծում եմ, մեզ մոտ ստացվում է»,- ասաց Շարմազանովը: