Ականի պայթյունից զոհվածների հարազատները կօգտվե՞ն «1000 դրամների» հիմնադրամից
Արցախում ականի պայթյունի դեպքով ծառայողական քննություն է նշանակվել, որի արդյունքում պարզ կլինի՝ ինչ է տեղի ունեցել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն՝ անդրադառնալով Արցախում ականի պայթյունի հետևանքով 3 զոհերին:
«Քննություն է իրականացվում, արդյունքները պարզ կլինեն,իրականությանը պարզ կլինի ինչ է եղել»,-ասել է Արտակ Զաքարյանը:
Հարցին՝ 1000 դրամների հիմնադրամով նրանց աջակցություն կտրվի՞, Զաքարյանը պատասխանել է՝ ծառայողական քննության արդյունքներից հետո միայն պարզ կլինի օգտվելու են, թե ոչ:
Արտակ Զաքարյանը անդրադարձել է նաև սահմանային լարվածությանը: Դիտարկմանը, որ կարևոր քաղաքական իրադարձություններից առաջ կամ հետո Ադրբեջանն իր վերաբերմունքը արտահայտում է սահմանային լարվածությամբ, նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից առաջ լարվածություն նկատվո՞ւմ է, արձագանքել է. «Այս պահին սահմանային վիճակն այնպես է, ինչպես սովորաբար եղել է, այս պահին հատուկ իրարանցում չի նկատվում»: